Հինգշաբթի օրը կրակոցներ էին հնչել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում, որի արդյունքում զոհվել էր երեք մարդ: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին և ընտանիքի անդամներին: Այս լուրը ցնցեց հայկական ֆեյսբուքը, բոլորը դարձան քրեագետ, քրեաբան ու գողական աշխարհից գլուխ հանողներ: Եղբայրով խոսողները, սկսեցին օգտագործել ախպեր եզրույթը, ախպերով խոսացողները թևակոխեցին Եղո բառի սահմաններ, հաջող անելուց սկսեցին պրիվետ ասել ու շատ լուրջ դեմքով քննարկել այս ամենը: Մի հատ հանգստացեք ու ձեր կողքի հարցերը լուծեք, հետո անցեք գլոբալ հարցերին:


ԲՀԿ-ն այսուհետ կղեկավարի Նաիրա Զոհրաբյանը: Այստեղ Հեղինե Բիշարյանն իր «Էգ առյուծ» տիտղոսը ատամներով պահելու խնդիր ունի, որովհետև ոնց հասկանում եմ ավելի շատ այդ տիտղոսը հիմա սազում է Նաիրա Զոհրաբյանին: Հիմա հարց.

ի՞նչ է սպասվում ընդդիմադիր ԲՀԿ-ին, ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն սրանից հետո: Ես հեռանկար չեմ տեսնում ու չեմ կարծում, թե ԲՅԿ-ն կարող է վերականգնել իր նախկին դիրքերը: Շուտով կլինի գումարի բացը ու դա էլ ավելի կտապալի ԲՀԿ-ին:


Երեկ ԲՀԿ-ն լքեցին Գյումրու Քաղաքապետն ու նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը: Համոզված եմ, որ արտահոսքը ԲՀԿ-ից շարունակվելու է: Լքողներից միայն երևի Վարդան Օսկանյանի խոսքն էր ճիշտ։ Նա ընդունեց իր մեղքի բաժինը ԲՀԿ-ի չկայացման հարցում ու հեռացավ: Մնացածը պաշտոնի ու աթոռի համար եկել էին ու դա պահելու համար էլ գնում են: Նորից կրկնվեմ՝ գնացողներին մեղադրել չի կարելի, նրանցից ոչ մեկ չէր ասել, որ հանուն գաղափարի է եկել այդտեղ:


Երեկ Վազգեն Սպարապետի ծննդյան օրն էր:Այդ օրը բազմաթիվ պատանիներ համալրեցին Պատանի Երկրապահ ակումբը: Նրանք տարիների ընթացքում ձեռք են բերելու մարտական ունակություններ, շփվելու են իրական հերոսների հետ, ծանոթանալու են ազատությունն իրենց արյան գնով ձեռք բերած տղեքի պատմության հետ ու Հայրենասիրությամբ լցված կանգնելու են հայրենիքի կողքին: Երեկվա խոնարհված պատանիները, որոնք երդում էին տալիս, վաղը ծնկի են բերելու թշնամուն:

 

 


Էդգար Խաչատրյան