«1918-ի հուլիսի13-ին Թիֆլիսում, Ազգային խորհրդի եւ կառավարության միացյալ նիստում, 7 քվեով ընդդեմ 5-ի, որոշվեց Ազգային խորհուրդն ու կառավարությունը փոխադրել Երեւան: Հայը շատ ամուր նստել էր Թիֆլիսում ու դժվարությամբ էր պոկ գալիս: Երկար ձգձգումներից ու վարանումներից հետո, հուլիսի 17-ին, վերջապես մեկնեցին Երեւան: Մեկնումը կատարվեց շատ տխուր պայմաններում։ Վրացիներն արել էին ամեն մի բան, որպեսզի վիրավորեն հայերի ինքնասիրությունը... Վրաց կառավարության կողմից ոչ մի ներկայացուցիչ չէր եկել կայարան: Երկաթուղային վարչությունը տրամադրել էր մի հին, կեղտոտ ու անհարմար վագոն։ Մեծ դժվարությամբ կարելի էր եղել արտոնություն ստանալ՝ մի երկու կիսախարխուլ ինքնաշարժ տանելու: Նվաստացած, դառն զգացումներով մեկնեցին Թիֆլիսից Հայաստանի վարիչները: Կարծես թշնամի երկրից էին հեռանում: Փոյլի կայարանում վրաց սահմանապահները լրացրին պակասը՝ փորձելով նույնիսկ խուզարկել Հայաստանի կառավարության վագոնը, եւ միայն գերման սպայի միջամտությունը ազատեց այդ խայտառակությունից:



Ընդհակառակը, ինչքան տարբեր էր վերաբերումը Ադրբեջանում: Սահմանի վրա հայկական կառավարությունը ընդունվեց զինվորական պատիվներով. ընդառաջ էին եկել նահանգապետը եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները: Աղստաֆայում եւ Ղազախում արվեց պաշտոնական ընդունելություն»:

Սիմոն Վրացյան, «Հայաստանի հանրապետություն», Երեւան, 1993, էջ 186-188

ՆԿԱՐՈՒՄ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ կաբինետի անդամները՝ 1919թ.: Նստած են՝ Ա. Սահակյանը, Ալեքսանդր Խատիսյանը, գեներալ Քրիստափոր Արարատյանը, կանգնած՝ Նիկոլ Աղբալյանը, Ա. Գյուլխանդանյանը, Ս. Արարատյանը:





Հայե՛ր, գիտե՞ք, որ