1827 թ. - մահացել է Ալեքսանդրո Վոլտան, իտալացի ֆիզիկոս և քիմիկոս, նրա պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը (ծնվ. 1745 թ.):


1946 թ. - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ:


1953 թ. - մահացել է Սերգեյ Պրոկոֆևը, ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար (ծնվ. 1891 թ.):


1953 թ. - մահացել է Իոսիֆ Ստալինը, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավարը (ծնվ. 1879 թ.):


1958 թ. - կատարվեց Յակ-28 ինքնաթիռով առաջին թռիչքը:


1959 թ. - ծնվել է Վազգեն Սարգսյանը, հայ հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս (զոհվել է 1999 թ. Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ):


1962 թ. - ծնվել է Սիմոն Աբգարյանը, ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար:


2003 թ. - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվեց ՀՀ Նախագահ:

 

 


Տիգրան Խաչիկյան