Երկրի գործադիրի կողմից ընդունված որոշմամբ դեղին հիմնագույն համարանիշների առկայության պարտադիր լինելու կետը հանված է:


Դրա հետևանքով ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կխնայեն 17500 դրամ գումար դեղին հիմնագույնի համարանիշների ստացման համար:
Փոփոխության դրական կողմերից մեկը նաև այն է, որ այն ընկերությունները, որոնք արդեն լիցենզավորված են,կազատվեն լրացուցիչ քաշքշուկից: Այդ ընկերությունները քաջատեղյակ են դեղին համարանիշների ստացման և հանձնման հետ կապված նախկին խնդիրներին: Նախարարություն - ոստիկանություն գնալ գալուց և ժամանակային կորստից:


Նման խնդիրներ առկա էին նաև համարանիշները հանձնելու կամ մեքենան փոխարինելու ժամանակ:
Ամենամեծ խնդիրներից մեկը, որը ստացավ իր լուծումը, կապված էր արտերկիր մեկնելու հետ, քանի որ այլ երկրները դեղին համարանիշներ չեն ճանաչում:

 

 

Հայկ Համբարձումյան