Կառավարության նոր որոշումը վերաբերում է ֆիզիկական անձանց տաքսի ծառայություն մատուցելու իրավունքի տրամադրմանը: Ըստ ընդունված որոշման ՀՀ քաղաքացին, որն ունի թեթև մարդատար ավտոմոբիլ, կարող է կահավորել այն և ստանալ լիցենզիա, որի համար պարտադիր չի լինի գրանցվել պետական ռեգիստրում:


Սույն որոշման հետևանքով քաղաքացին հնարավորություն է ստանում դիմել միայն տրասպորտի և կապի նախարարությանը, որպեսզի ստանա իրավունք իրականացնելու իր գործունեությունը: Ի դեպ, քանի որ նոր որոշմամբ պետռեգիստրում գրանցվելու կարիք չի լինի, հետևավաբար այլևս կարիք չի լինի վճարել նաև 3000 դրամ գումարը:

 

 

Անի Սանոսյան