2015 թվականի սեւ վիճակագրությունը: Թվերը գրել եմ որքան որ իմ հիշողությունը ներել է, թեպետ չեմ կարծում, որ շատ սխալված լինեմ: 10-ից 12 զոհ զինված ուժերում եւ սահմանամերձ բնակավայրերում, 7 հոգի դաժանորեն սպանված Գյումրիում, 3 հոգի սպանված քրեական ռազբորկայում: Երեւի մոտ 5 մարդ էլ մահացել է մուրճի հարվածներից, նռնակի պայթյունից, դանակահարություններից: Սրանց էլ գումարում ենք ավտովթարների զոհերը ու 2015 թվականի առաջին երկու ամիսների համար ստանում ենք ավելի քան 30 զոհ,: Հիմա ուզում եմ հասկանալ միաջազգային փորձն ինչ է ասում՝ էսպիսի վիճակագրություն ունեցող երկրները ապահո՞վ են կոչվում, թե՞ ոչ

 

 

Մկրտիչ Իսրայելյան