Անզեն աչքով էլ երևում է որ, քաղաքական վերջին զարգացումները մեկ կենտրոնից են ղեկավարվում և այդ կենտրոնը Բաղրամյան 26 է: Ո՞րն է նպատակը, ինչո՞ւ է վերջնականապես ոչնչացվում ընդդիմություն կոչված երևույթը մեր երկրում: Պարզից էլ պարզ է որ այս ընդդիմություն ոչ մի անգամ խնդիր կամ մտահոգություն չի եղել իշխող վարչախմբի համար, ընդհակառակը այն միշտ եղել է կառավարելի: Վերջին քաղաքական երևույթները ունեն մեկ նպատակ, սպանել մարդկանց մեջ պայքարելու, ինչ-որ բան փոխելու ցանկությունը: Հայաստանում շատերը իրենց հույսը կապում էին ՀԱԿ-ի հետ, ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանի, մի ստվար զանգված հույսը դրել էր ԲՀԿ- վրա, ի դեմս Գագիկ Ծառուկյան: Ի՞նչ ունենք այսօր: Ժողովուրդ, որը ևս մեկ անգամ ասաց.-Սաղ սուտ է, սաղ նույնն են, իմաստ չկա, ո՞ւմ դեմ պայքարես, բոլորն էլ Ծախված են: Այսինքն եթե վերցնենք «Սահմանադրական փոփոխությունները» որպես գործող վարչախմբի այսօրվա գլխավոր նպատակ, ապա ընդդիմությունը դարձավ մատաղ՝ այդ մեծ նպատակի ճանապարհին, քանի որ ոչ իրական ոչ կառավարվող ընդդիմադիր ճակատների կարիք չի լինի այդ փոփոխություններից հետո: Կարճ ասած ըննդիմությանը զոհելով իշխանությունը հեշտացրեց իր գործը, Ժողովրդին հասկացնելով իր գերհզոր լինելը... Այս ամենից հետո դժվար է պատկերացնել թե որքանով հնարավոր կլինի Ժողովրդական ընդվզում բարձրացնել «Սահմանադրական փոփոխություններ»-ի դեմ :

 

 

Դավիթ Ասատրյան