Նորմալ տան դաստիարակություն ստացած երեխայի վրա սերիալները բացասական ազդեցություները լինում է նվազագույնը: Շատ է խոսվում, որ այսօրվա հայկական սերիալները շատ վատ ազդեցություն են թողնում երեխաների վրա: Իհարկե, կան ազդեցություններ, որոնցից անհնար է փախչել, բայց, եթե տունը լավ դաստիարակություն է ստանում, ապա այդ ազդեցությունը շատ չնչին է լինում:


Նախ սկսենք նրանից, որ էտ նույն ազդեցությունները կարող են թողնել նաև հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նույնպես կան սպանություններ, քֆուրներ, սեքս, բռնաբարություն, տանջանք, արյուն և այլն: Այդ իսկ պատճառով ամեն ինչ բարդել այսօրվա հայակակն սերիալների վրա լուրջ չէ:


Օրինակ, երբ ասում են՝ սերիալում էդքան սպանությոն տեսնողը, վաղը մյուս օր հաստատ մարդասպան կարա դառնա.... այ ձեր հոգուն ղուրբան երեխան դաստիարակվում է նախ և առաջ տանը, հետո շրջապատում ու ամենավերջում միգուցե սերիալներով, էնպես, որ եթե այդ առաջնային երկու դեպքերում մարդասպանության տեսնելու ու սովորելու վտանգ չկա, ես ավելի քան վստահ եմ, որ սերիալի վտանգը չնչին է կամ գոյություն չունի:


Ասածս ինչա՝ լավ դաստիարակեք ձեր երեխաներին, փորձեք նրանց լավ շրջապատում մեծացնել ու թող ինչքան ուզումա սերիալ նայի, միևնույն է փոփոխություն տեղի չի ունենալու:

 

 

Անկախ Հայաստան