Այսօրը կարող է Հայաստանի նորագույն պատմության մեջ հիշվել ոչ միայն Սպարապետի ծնունդով: Այսօրը միգուցե կա պատմությունը և դեպքերը փոխելու հիանալի ու պատմական հնարավորություն: Եվ այդ հնարավորությունը մեկ մարդու ձեռքերում է՝ Գագիկ Ծառուկյանի: Վերջինս կարող է իրոք փոխել դեպքերի ընթացքը մեկ նախադասությամբ, որ շարունակում է պայքարել իշխանությունների դեմ և որ այն իրավիճակը, որում նա հայտնվեց այս մի քանի օրերի ընթացքում, սուտ են, կեղծ և մտացածին և որ նա շարունակում է մնալ նույն պայքարով լեցուն Ծառուկյանը: Նա կարող է իրոք ապացուցել տարիներ շարունակ իր իսկ կողմից ցիտվող նախադասությունը, որ պատրաստ է կորցնելու ամեն ինչ՝ բայց ոչ միայն ժողովրդի հավատն ու վստահությունը: Կանի՞ այդ ամենը Ծառուկյանը: Իհարկե ոչ:

 

 

Ալեքսան Մակասյան