Կիրակի օրվանից ժամանակը կանգ է առել Ուելսի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Սվանզիում: 250 հազար բնակչություն ունեցող այդ առափնյա բնակավայրի հիմնական շինությունների՝ քաղաքապետարանի, կայարանի, ոստիկանության եւ այլ շենքերի բոլոր 14 ժամացույցները ցույց են տալիս ժամը 12-ը: Թոշակի են ուղարկել ՙժամացույց նայողին՚՝ 72-ամյա Դեյվիդ Միթչելին...


ՙՍտիպված եմ եղել բոլոր ժամացույցների սլաքները կանգնեցնել 12-ի վրա՝ անվտանգության նկատառումներով՚, ասում է Միթչելը, որը 30 տարի շարունակ հոգ է տարել քաղաքի ժամացույցների մասին, բայց այժմ փոխարինող չունի: Նա առաջարկել էր քաղաքապետարանին եւս մեկ տարի աշխատել եւ աշխատեցնել քաղաքի ժամացույցները, բայց պատասխան էր ստացել՝ փող չունենք ձեզ վճարելու համար... Փող չկա՝ ժամանակն էլ կանգ է առել...