Հայտնի արտահայտություն կա այն մասին, որ «ավելի լավ է դերասանը 30 րոպե շուտ հեռանա բեմից, քան 5 րոպե ուշ»:


Սա դերասանների շրջանում փորձով հաստատված ճշմարտություն է, որին հետևելու դեպքում հանդիսատեսը ոչ թե հետևում է դերասանի՝ արդեն ոչինչ չասող ներկայությանը, այլ, բեմից նրա շուտ հեռանալու հետևանքով, սպասում և կարոտում է նրան, և մյուս հանդիպմանն ավելի ջերմ ընդունում:


Հիմա, քանի որ մեր քաղաքական մշակույթը գտնվում է ավելի լայն՝ զանգվածային մշակույթի տիրույթում և ազդեցության տակ, ուստի պետք է այդ կանոնը տարածել նաև քաղաքական գործիչների վրա, որոնք, ուզեն թե ոչ, զանգվածային մշակույթում և զանգվածի հոգեբանությամբ ապրող մարդու մոտ ասոցացվում են դերասանի հետ:


Օրինակ, ԲՀԿ ղեկավարն էլ, ավելի լավ է հայտնի դեպքերից 30 օր առաջ հեռանար քաղաքական թատերաբեմից, քան այդ դեպքերից 5 օր հետո:

 

 

Մովսես Դեմիրճյան