Փրկությունը՝ գերությունից Ա Զ Ա Տ Ա Գ Ր Վ Ե Լ Ն Է...

 

Քանի դեռ հայ մարդը վախենում է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն անգամ արտաբերելուց, փրկության մասին խոսելն առնվազն միամտություն է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական բաժինն անգամ այս բառը չի հնչեցնում, սա տաբու է հայության մոտ, սարսափազդու մի բառ, որ մարդիկ միայնակ էլ չեն արտասանում: Որպես հոգեբանական թեստ, վախի բարդույթը հաղաթահարելու միջոց, հարկավոր է օրը մի քանի անգամ կրկնել այս փրկարար բառը: Բոլոր նրանք, ովքեր շարունակ հարցնում են, թե որն է ելքը, ի՞նչ ենք անելու, թող սկսեն ՖԲ-ում գրել, իսկ կյանքում հնչեցնել ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը և կտեսնեք, թե որոշ ժամանակ անց ինչպես կփոխվի այս գաղջ մթնոլորտը...

 

Հ.Գ. Նա, ով բացատարություններ կբերի, թե ինչու՞ է հայը վախենում ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառից, խնդրում եմ դրա փոխարեն կամ դա անելուց առաջ, ինքը դա հնչեցնի...

 

 

Արմեն Զատիկյան