Սիրիայում և Իրաքում ընդարձակ տարածքներ վերահսկող «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության գործելաոճն ընդօրինակվում է նան այլ՝ անգամ առավել մեծ փորձառություն ունեցող իսլամական ծայրահեղ արմատական կառույցների կողմից: Սովորաբար դրանցից մի քանիսն իրենց մարտավարական առանձնահատկությունների մեջ են ներառում որոշակի տարրեր՝ վերցված ԻՊ-ից, ապա՝ միավորվում կամ հավատարմության երդում տալիս ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին. նման օրինակներ են գրանցվել ինչպես բուն Սիրիայի և Իրաքի տարածքներում, այլև դրանցից դուրս, ասենք՝ Եգիպտոսում՝Սինայի թերակղզում, Լիբիայի տարածքում, Եմենում և այլն:


Վերոնշյալի համատեքստում գլխատելու միջոցով պատժելու եղանակը և դրա կիրառմամբ իրականացված մահապատիժների վերաբերյալ քարոզչական տեսանյութերի տարածումն այս անգամ իրականացրել է նիգերական «Բոկո Հարամ» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը, որը վերջին շրջանում զգալիորեն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունն՝ ընդգրկելով նաև հարևան Կամերունի, Նիգերի և Չադի տարածքները:


Կարձանագրվի նաև հարաբերությունների ավելի մերձեցում ԻՊ-ի և նիգերական կառույցի միջև, դժվար է միանշանակ կանխատեսել, քանի որ հատկապես վերջին շրջանում ԻՊ-ը զգալի կորուստներ է կրում և նահանջում է միջազգային հակաահաբեկչական կոլաիցիոն օդուժի հասցրած հարվածներից, ինչպես նաև ցամաքում՝ կառույցի դեմ հանդես եկող սիրիական, իրաքյան բանակային ստորաբաժանումներից, քրդական զինուժից: Իսկ եթե այնուամենայնիվ կազմակերպությունների միջև շարունակվի առավել ազդեցիկ ծայրահեղական կառույցի վերածվելուն միտված մրցակցությունն, ապա կնշանակի,որ գլխատման միջոցով պատիժների կիրառումը պարզապես ընդունված գործելաոճի է վերածվում իսլամական ծայրահեղականների շրջանում:

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Արմեն Պետրոսյան