Քիչ առաջ կոյունլույական haqqin.az լրատվական կայքը մի հոդված էր տեղադրել՝ ՝МИД России: «Москва не признает Карабах» վերնագրով...Երբ ընթերցեցի,պարզվեց որ այն ավելի շատ ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ էր,քան հակահայկական՝ինչպես դա ուզում էր ներկայացնել ազերիական կայքը...Հոդվածում նշվում էր,որ ՌԴ-ն չի ճանաչում ԼՂ անկախությունը,բայց միևնույն ժամանակ գտնում է,որ Լեռնային Ղարաբաղի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ պետք է որոշվի ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ միջոցով...Միևնույն ժամանակ Մոսկվան հայտարարում է,որ մայիսի 3-ին Արցախում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները ՉԵՆ կարող խոչընդոտել խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում...Որոշեցի հոդված գրել և բացահայտել haqqin.az-ի հոդվածի ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ բնույթը...Իմ հոդվածը գրելուց հետո այն տեղադրեցի facebook-յան իմ էջի պատին,որին սկսեցին արձագանքել...Ընկերներիցս մեկը խնդրեց իրեն ուղղարկել haqqin.az-ի հոդվածի հասցեն...Եվ ի՛նչ զարմանք...Պարզվեց,որ այն ՀԵՌԱՑՎԱԾ է կայքից...Փորձեցի այն փնտրել Googl-ում..Գտա հոդվածի "հասցեն",բայց երբ փորձեցի բացել՝չստացվեց...Պարզվեց,որ ադպիսի հոդված չկա...Նկարահանել եմ Googl-ում դեռ պահպանված սկզբնաղբյուրը(սկրինշոտները)...


Շատ հետաքրքիր էր,որ մոտ 5 ժամ առաջ տեղադրված հոդվածը haqqin.az-ի խմբագրությունը որոշեց ՀԵՌԱՑՆԵԼ կայքից իմ այդ հոդվածը մեկնաբանելուց ՀԵՏՈ...

 

 

 

 

Գագիկ Համբարյան