Հեթումյան արքայատոհմի հիմնադիր Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) կինը՝ Զապել թագուհին, ունեցել է ութ երեխա՝ հինգ դուստր եւ երեք որդի: Հայոց թագուհիների մեջ, սակայն, ամենաբազմազավակը Հեթումի եւ Զապելի հարսն է՝ Կեռան (Աննա) թագուհին (հունարենից փոխառյալ է «կիռ» բառը, որը նշանակում է տեր, տիրուհի)։ Այստեղից էլ՝ Կիռ Աննա (տիրուհի Աննա), Կիռաննա, ապա՝ Կեռան: Աննան 15 զավակ է պարգեւել Լեւոն արքային (1270-1289)՝ 8 որդի եւ 7 դուստր։ Ավագ որդին՝ Հեթումը, մորն անվանել է «Հոգով ամենագովելի եւ մարմնով ամենագեղեցիկ թագուհին»։


Լեւոնի ու Կեռանի որդիներից հինգը՝ Հեթումը, Թորոսը, Սմբատը, Կոստանդինն ու Օշինը հետագայում միմյանց դեմ պայքարելով՝ հաջորդաբար բազմեցին հայոց գահին: Լևոն արքան մոր՝ Զապելի հիշատակը հավերժացնելու համար, երեք դուստրերին անվանեց Զապել, Զապլուն ու Սիպիլ։ 

Թագուհու պատվերով Սիս քաղաքում գրված ու պատկերազարդված «Կեռան թագուհու ավետարանը» պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում։





Հայե՛ր, գիտե՞ք, որ