Երեխաների վարքում տարօրինակությունները, հոգեբանական շեղումներն ու ագրեսիվ վարքը մասամբ կարգավորվում սերոտոնինի մակարդակով և շեղումներն էլ ուղղակի կապված են դրա մակարդակից: ԱՄՆ-ի մանկական հիվանդանոցի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 ճարպաթթուները և վիտամին D-ն կարող են կարգավորել սերոտոնինի մակարդակն ուղեղում:

 

 

Մասնագետները նշում են, որ բազմաթիվ հոգեբանական խանգարումներ, օրինակ' աուտիստական խանգարումները, ուշադրության բացակայության կամ հիպերակտիվության համաշխատանիշը, շիզոֆրենիան և ընկճախտը կապված են ուղեղում սերոտոնինի ցածր մակարդակի հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ն և օմեգա-3 ճարպաթթուները ունակ են հաղթահարել այդ հիվանդությունները:

 

 

Վիտամին D-ի և օմեգա-3 ճարպաթթուների պակասը բացասաբար է ազդում գենետիկ ուղիների վրա, որոնք կարևոր են ուղեղի զարգացման, սոցիալական գիտակության և որոշումներ կայացնելու համար: Օմեգա-3 թթուների պակասից տառապում են նրանք, ովքեր բավականաչափ ձկնեղեն չեն ուտում:

Մասնագետները խորհուրդ են տալիս ծնողներին հաճախակի երեխաների սննդակարգում ընդգրկել ոչ յուղոտ ձկնատեսակներ: