Ինչ տարօրինակ և անսովոր հագուստներ ասես թե չեն ստեղծի ժամանակակից դիզայներները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հագուստի ստեղծման ոչ ստանդարտ մեթոդ ամերիկացի մի խումբ դիզայներների կողմից:
Նրանց ոգեշնչման աղբյուրը «Crayola» ընկերության նեոնային երանգների մատիտներն են: Այս անսովոր միջոցներով պատրաստված զգեստները շատ էքստրավագանտ են ստացվել: Իհարկե, այն կրել անհնար է: Հետևաբար հագուստի հավաքածուն ներկայացված է մանեկենների վրա: