Թշնամու կողմից սանձազերծված դանդաղ պատերազմի նպատակների մասին շատ է խոսվում. ցեղասպանության 100 ամյակին հայության ուշադրությունը և ռեսուրսները շեղել իրենց վրա, իրենց ներքին խնդիրներից բնակչության ուշադրության շեղում և այլն : Սակայն մեր դեմ ուղղված հոգեբանական կողմ էլ ունի դա: Վախ և խուճապ սերմանել հայերի մեջ, որը չի ստացվում, բայց չենք խոսում, որ դրանով նաև մեզ են ցանկանում պառակտել, իրար դեմ հանել: Ասեմ ինչպես:

 

 

Եթե երկար ժամանակ այսպես շարունակվի ,ապա մարդկանց մոտ սկսվելու է համբերության բաժակը լցվել և մի մասը պահանջելու է կտրուկ գործունեության դիմել, որ վերջնական այդ վայ հարևանը վնասազերծվի, մի մասը 'կողմ կլինի համբերատար և ամուր նյարդերով դիմակայել : Առաջին հայացքից թվում է, որ սա լուրջ չէ, բայց երկար մտածելուց հետո կտեսնենք, որ վաղ թե ուշ սրա առաջ ենք կանգնելու: Չեմ ուզում անդրադառնալ փոքրաթիվ այն մարդկանց, ովքեր ամեն գնով խաղաղության են ձգտում. արժանի չեն:Լուծում ունենք: Պետք է այնպես անենք, որ այս պառակտումը իրենց մոտ ավելի շուտ սկսի: Մեր բանակի պատժիչ գործողություններն հենց դրան են տանում:

 

 


Տիգրան Մկրտչյան