Հոգնածությունը, որ դառնում է պարբերական ու անընդհատ ոչ թե հոգեբանական, այլ ֆիզիոլոգիական խնդիր է: Այսպիսի եզրակացության են եկել Կոլումբիայի համալսարանի ԻՆֆեկցիաների և իմմունոլոգիայի կենտրոնի գիտնականները: Քրոնիկ հոգնածությունը, ըստ գիտնականների, իմունիտետի խանգարման հիվանդություն է, որը պահանջում է բուժում, այլ ոչ այցելություն հոգեբանին:



Թե քանի մարդ է ատառապում այս հիվանդությամբ հստակ վիճակագրություն չկա, քանի որ մասնագետների մեծ մասը սա չեն համարում դասական իմատով հիվանդություն: Սակայն Կլումբիայի համալսարանի գիտնականների կարծիքով՝ անընդհատ հոգնածությունը առաջացնում էմկանային ցավեր, թուլություն և մարսողության խնդիրներ, ինչը արդեն ֆիզիլոգիական երևույթ է:

Ավելին, գիտնականները նշում են, որ քրոնիկ հոգնածության ժամանակ իմունային համակարգում հստակ փոփոխություններ են լինում, որոնք չէին կարող առաջանալ հոգեբանական խնդիրների դեպքում՝ գոնե կաճժամկետ ժամանակահատվածում:



Նրանց անցկացված ուսումնասիրությունը փաստում է, որ այս քրոնիկ հոգնածությամբ ատառապողների մոտ, մասնավորապես սկզբնական շրջանում արյան մեջ իմունային բջիջների մեծ քանակություն է առաջացնում, մասնավորապես այնպիսի բջիջների, որոնք կապված են հոգնածության հետ և նույնպիսի դրսևորում է ունենում, ինչպես մի շարք ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում: