ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի և հանրապետության ամենաբարձր վարկանիշն ունեցող Արմենիա հեռուստաընկերությունը «Sony Pictures» ընկերությունից ձեռք է բերել «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը ցուցադրելու իրավունքը:


Սա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղից հետո համանման լուրջ նախագիծն է, հանրապետությունում իր նախադեպը չունեցող…


Վերջապես սերիալներից ու որոշ այլ հաղորդումներից դժգոհ, փնթփնթացող քաղաքացիները, ծնողները, մանկավարժները պետք է պրոպագանդեն, ողջունեն, կազմակերպեն այդ հաղորդման դիտումն ու մասսայականացումը դպրոցական երեխաների և ինչու չէ' նրանց ծնողների շրջանում:


Հաղորդումը ցուցադրվելու է մարտի 14-ին, որին բնականաբար նախորդել են մայրաքաղաքում, մարզերում իրականացված շրջայցերն ու մասնակիցների ընտրությունը, կազմակերպչական քրտնաջան ու տանջալից աշխատանքը:


Խմբագրակազմում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի լավագույն մասնակիցները, Անգլիայից բերվել է հաղորդման անցկացման համար անհրաժեշտ մեծաքանակ տեխնիկա, իսկ ճիշտ և սխալ տարբերակներն ընտրելու է համակարգիչը, բացառելով մարդկային գործոնը:


Եվ իհարկե' հաղորդումը վարելու է Նազենի Հովհաննիսյանը, որն իր գիտելիքներով, ինտելեկտով, հաղորդումներն անկաշկանդ, սահուն վարելու հմտությամբ, իր կանացի հմայքով և գեղեցկությամբ ավելի կատարյալ կդարձնի այդ ինտելեկտուալ խաղի անցկացումը:


Այս հաղորդումը մասնակից պատանիներին ու աղջիկներին կբերի ճանաչում, իրենց' խաղացողներին և դիտորդներին կտա գիտելիքներ ու գիտության բարձրունքներին հասնելու ձգտում և սեր ուսման հանդեպ առհասարակ…


Դե ի՞նչ…Մարտի 14-ը հեռու չէ, սպասենք ու անպայման դիտենք այդ հրաշալի հաղորդումը…

 

 

Ռոբերտ Մելքոնյան