Կանանց գլխավոր երազանքն է հմայել, կախարդել և խելքահան անել սիրած տղամարդուն. ում սիրում ես վաղուց, նոր ես ծանոթացել կամ ում հետ հանդիպում ես միայն երազներում: Իսկ չե՞ս ուզում ծանոթանալ նախորդ սերունդների փորձին:


Սիրային մոգությունը հնում


Գայթակղումը կնոջ գլխավոր զենքն է: Այդ արվեստին տիրապետելն օգնում է սիրելիի առաջ հայտնվել ողջ կախարդանքով և հմայքով: Տղամարդու ուշադրությունը գրավելու համար կինը ձգտում է դառնալ կատարյալ' օգնության կանչելով բնությունից իրեն տրված հմայքները: Կատարելագործվելով նա դառնում է իր ընտրյալի մուսան: Հարյուրավոր և հազարավոր գրքեր չէին հերիքի թվարկելու այն բոլոր միջոցները, որ կինն օգտագործում է տղամարդու ուշադրությունը բուռն կիրք դարձնելու համար:


Առաջին բաղադրատոմսերը


Մեր թվարկությունից մի քանի հարյուր տարի առաջ լայն տարածում ուներ Սիրո Աստվածուհու պաշտամունքը: Հունաստանում նա հայտնի էր Ափրոդիտե, բաբելոնում' Իշտար, Հայաստանում' Աստղիկ անուններով: Աստվածուհու տաճարներում ծառայող քրմուհիները երկարատև ուսուցում էին անցնում: Նրանք տիրապետում էին 40-50 սեքսուալ դիրքերին, գիտեին մոգություն:


Բայց գայթակղման արվեստի գլխավոր վարպետները հետերաներ էին' կրթված կանայք, որոնք ազատ ու անկախ կյանք էին վարում: Նրանաք հրաշալի գիտեին ոչ միայն սիրո արվեստը, այլ պատմություն, նկարչություն, լավ պարուհիներ էին: Նրանք կարող էին պատրաստել կնոջն առավել ցանկալի դարձնող միջոցներ, որոնք իրենց համար երբեք չէին օգտագործում. հետերաների կախարդանքի ուժը իրենց մեջ էր ամփոփված:


Արևմուտքը մնում է արևմուտք


Ժամանակն անցնում էր, և նոր կրոնը, հասարակությունը փոխեցին մոտեցումը սեքսին, հմայքին և սիրուն: Կանայք, որոնք շարունակում էին հետևել իրենց, ավելի մեծ ուշադրություն էին դարձնում հագուստի ընտրությանը: Հետերաներին փոխարինելու եկած եվրոպական կուրտիզանուհիները շատերի մոտ նախանձ և հիացմունք էին առաջացնում, բայց նրանք բացառություն էին կազմում: Մնացած կանայք սովորաբար համեստ էին և հնազանդվում էին տղամարդկանց: Այդ իսկ պատճառով սիրային մոգությունը սկսեց ծաղկել և նոր թափ առնել:


Շարունակությունը՝ այստեղ