Նազարեթ Տաղավարյանը ծնվել է 1862 թ. Սեբաստիայում: Սովորել է Կ. Պոլսի Սկյուտար-Սելամսըզի եւ Ղալաթիայի Լուսավորչական վարժարաններում: 1878 թ. մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է երկրագործական բարձրագույն ուսումնարանում եւ ստացել գյուղատնտես-ինժեների որակավորում։

 

 

 

1883-ին վերադառնալով Կ. Պոլիս՝ որոշ ժամանակ աշխատել է Օսմանյան կայսրության երկրագործության նախարարությունում, ապա վերադարձել Սեբաստիա և ստանձնել Ազգային վարժարանների տնօրինությունը: 1887 թ. մեկնել է Ֆրանսիա, որտեղ միաժամանակ սովորել է Փարիզի համալսարանի բնագիտական և բժշկական ֆակուլտետներում: 1893 թ. վերադարձել է Կ. Պոլիս և որպես բժիշկ աշխատել ֆրանսիական հիվանդանոցում: Ֆրանսիական կառավարության կողմից արժանացել է ակադեմիկոսի տիտղոսի և պարգեւատրվել “Merite agrecole” շքանշանով: 1899 թվից գլխավորել է Կ.Պոլսի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցը: 1904 թ. ընտրվել է Փարիզի Աստղագիտական ընկերության թղթակից անդամ, 1908 թ.՝ օսմանյան խորհրդարանի երեսփոխան: Հեղինակ է շուրջ 15 գիտական աշխատությունների, մի քանի տասնյակ հոդվածների: Տիրապետում էր մի շարք օտար լեզուների, հետաքրքրվում գիտության տարբեր ճյուղերով:

 

 

Նշանավոր բժիշկ եւ գյուղատնտես Նազարեթ Տաղավարյանը 1885-1887 թթ. Կ. Պոլսում հրատարակել է ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ՝ «Գիտական շարժում» խորագրով: Այն Օսմանյան կայսրությունում առաջին գիտական պարբերականն էր։ Նրա հոդվածներն անմիջապես թարգմանվում եւ տեղ էին գտնում եւրոպական նշանավոր պարբերականների էջերում: Դարձել է 1915 թ. Մեծ եղեռնի զոհ:

 

 

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ