ԱՂԱ ԿԱՐԱՊԵՏ ԳԱԼՈՒՍՏՅԱՆ
1790-1864

Եգիպտոսի խտիվ (փոխարքա) Իբրահիմ փաշան դավադրության մեջ կասկածելով եղբորը` Աբաս Հիլմիին, աքսորում է Լյուքսոր: Իբրահիմը մահվան սպառնալիքով արգելում է որեւէ մեկին օգնել աքսորյալին: Միայն Կահիրեում հաստատված վանեցի Կարապետ Գալուստյանն է խիստ գաղտնի 5500 ոսկի հասցնում Լյուքսոր, որը դառնում է փրկարար` Հիլմիի համար: Վերջինս երկու տարի անց դառնում է Եգիպտոսի խտիվ եւ իր փրկարարին հանձնում երկրի ցորենի, աղի ու ծխախոտի մատակարարման գործը: Կարապետ Գալուստյանը շոգենավակներ ու բազմաթիվ մակույկներ է ունեցել Նեղոսի վրա: Նավերում թնդանոթ ունենալու իրավունք է ստացել: Եղել է փողերանոցի տեսուչ, անսահման վարկի իրավունք է ունեցել ֆինանսների նախարարությունից:


1839 թ. 2000 ֆրանկ է նվիրաբերել Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցման հանգանակությանը: 1854-ին 20 հազար ֆրանկով կառուցել է Կահիրեի Խորենյան վարժարանը, որը 1897-ին վերանվանվել է Գալուստյան: Հայորդու շնորհիվ հայերը բարյացկամ վերաբերմունքի են արժանացել այս երկրում: Կտակով իր ողջ հարստությունը նվիրաբերել է ազգին:




Հայե՛ր, գիտե՞ք, որ