Ազգությամբ ալբանացի Եգիպտոսի տիրակալ Մոհամմադ Ալի փաշայի իշխանության տարիներին (1805 – 1848 թթ․) եգիպտահայ գաղթօջախը վերելք ապրեց։ Աբդ ար-Ռահման ալ-Ջաբարդին գրել է. «Հայ խոջաները Մահմեդ Ալիի մոտիկ կանգնած մարդիկն են, նրա շահընկերները առեւտրի բոլոր բնագավառներում։ Նրանք ամենահեղինակավոր մարդիկ են եւ նրա խորհրդատուները: Հայերի համար ոչ մի արգելք չկա. արգելքները, խոչընդոտները, սահմանափակումները միայն մուսուլմանների` տեղի հիմնական բնակիչների համար է»:




Ինքը՝ Մուհամմադ Ալին հայերի մասին այսպես է արտահայտվել․ «Տվեք այդ իմաստուն ու աշխատասեր ժողովրդին աշխատելու ու գործելու հնարավորություն եւ նրանց արարման ուժն ու եռանդը անապատը դրախտի կվերածի»։

Հայե՛ր, գիտե՞ք, որ այս շրջանում՝ 1837-ին, մեր հայրենակիցներն են հիմնել Եգիպտոսի առաջին բանկը։

Նկարում՝
Մուհամմադ Ալի





Հայե՛ր, գիտե՞ք, որ