Բորիս Նեմցովի մահից հետո մարդկանց առաջին արձագանքները բնական էին: Դե միանգամից Նեմցովի սպանությունը կապվեց Պուտինի հետ, բայց սպանությունից հետո շատ հարցեր կան, որոնք պետք է գտնեն իրենց պատասխանները, նոր եզրակացություններ արվեն:
Քա՞նի անգամ է Օբաման այդքան արագ արձագանքել ու ցավակցել այլ պետություններում սպանված կամ մահացած ընդդիմադիր հարազատներին: Ի՞նչ է ստացվում.
ԱՄՆ-ն ավելի սրտացավ է ՌԴ քաղաքացու համար, թե՞ սրանով ԱՄՆ-ն իր անուղղակի կապը հաստատեց Նեմցովի հետ ու նոր հաճախորդների որս սկսեց:
ԵՄ-ն ինչո՞ւ է սարսափած ու իրար խառնված: Նրանք այսպես արագ ու մոբիլ չէին գործում նույնիսկ Շարլի երկիծագան ամսագրի ողբերգական դեպքերից հետո: Ի վերջո Եվրոպան ու ԱՄՆ-ն պետք է հիշեն Ասադին ու Սիրան, որ իրանց պատճառով կրակի ճիրաններում է ու հազարավոր մարդիկ են զոհվում այնտեղ: Սա ավելի սարսափելի է:

 

 


Իհարկե Նեմցովի մահը ռուսաստանում ցնցումների կհանգեցնի, որովհետև ՌԴ իշխանությունները Նեմցովի հայտնի հարցազրույցից հետո պետք է առավելապես պաշտպանեին այդ մարդուն, իսկ եթե չեն արել, ուրեմն ուղղակի կամ անուղղակի արդեն իսկ մեղավոր են:
Հայ հասարակությունը ինչպես միշտ, նամանավանդ քաղաքակական գործիչները, սկսեցին ներքինով այդ թեմայի վրա իրենց քարոզը տանել: Հավաստիացնում եմ ձեզ, ձեր հնչեցրած գնահատականներն առոչինչ են, քանի դեռ հստակ ոչինչ չկա: Դուք, որպես հանրային դեպք, միայն ցավակցելու իրավունք ունեք, իսկ գնահատականներ ու կանխատեսումներ կանեք, երբ ինչ-որ բան որոշակիանա:Հայ քաղաքական գործիչները մաքսիմում կարող են ներկայացնել այն վնասները կամ առավելությունները, որը սպասվում է Հայաստանին ՌԴ քաղաքական ցնցումներից հետո:

 

 

 

 

Էդգար Խաչատրյան