Հարյուր տարի անց՝ վերքը դեռ խորն է : Սա այն դեպքերից է ,երբ ժամանակն անզոր է բուժել սպին ու ստիպել մոռանալ վիշտը: Բայց սա այն դեպքերից է, երբ հայը պահանջներ ներկայացնելուց առաջ' պետք է անկեղծանա ինքն իր հետ :


Ինչպես ցույց է տվել պատմությունը,մեր անհաջողությունները սկսվել են երկրում տիրող անհաշտ վիճակից, ցավով պետք է փաստել, որ մեր պատմության մեջ քիչ չեն նաև դավաճանները: ինչպես ասել է Դարեհ առաջինը. «Հային հնարավոր չէ հաղթել,բայց կարելի է պառակտել» : Ցավոք դա եղել և մնում է այդպես:

Ըստ իս բացառություն չի եղել նաև մեծ եղեռնը: Զարմանալի է, թե ինչպես կարող էր հսկա ուղեղներ ծնող երկիրը էվոլւցիայի ենթարկված գայլերի առաջ այդ աստիճան խեղճանալ...միթե անհնար էր միակուռ հարված հասցնել ոսոխին,միթե անհնար էր թելադրել սեփական կամքը,թույլ չտալով քրքջալ նախնյաց գերեզմանների վրա, թուլյ չտալով անարգել խաչը և նրա կրողին:


Անկարելի է մոռացության մատնել եղածը…անկարելի է տրվել ներկայիս ստոր քաղաքականությանը, որ վարում է դարավոր թշնամին : Այս անցքից հետո մենք դեռ հավատում ենք, որ չարը հաղթում է բարուն…այս դեպքում դա Պյուրոսյան հաղթանակ է:


Իսկ ներկայում ինչ է անում ՀՀ ղեկավար կազմը, որպեսզի կարողանա հասնել արդարության : Պետք է փութաջան աշխատանքներ տանել այդ ուղությամբ, չէ որ արդարության վերականգնման պահանջ ներկայացնում է նա, ում մոտ դրա պակասն զգացվում է : Տարբեր ժամանակներում,ատյաններում և երկկողմ հանդիպումների ժամանակ խոսվել է Հայատան-թուրքիա հարաբերությունների լավացմանը միտված ծրագրերի մասին, սակայն այդ ճանապարհին կանգնած է արյունոտ 1915-ը:


Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Էրդոհանը՝ ցանկություն էր հայտնել գալու Հայաստան և «հարգանքի տուրք» մատուցել նահատակներին : Սա հայտնի ԹՈԶ ՓՉԵԼՈՒ քաղաքականությունն է, որին դարեր շարունակ դավանում են մեր հարևանները, և որը այսքան տարի աշխատում է գրեթե անխափան :


Հարկավոր է նուրբ դիվանագիտական քայլերի շնորհիվ հասնել դրության դիրիժորի դիրքին, և ստիպել ախոյանին նվագել սեփական սինֆոնյան : Անկարելի է լռել, դա հպարտ ազգի ստորացում կլինի :

 

Հարկավոր է նուրբ դիվանագիտական քայլերի շնորհիվ հասնել դրության դիրիժորի դիրքին, և ստիպել ախոյանին նվագել սեփական սինֆոնյան : Անկարելի է լռել, դա հպարտ ազգի ստորացում կլինի :

 

 

Սուրեն Ավդալյան