Կարտոշկի խնդիրը...


Լևոն Զուրաբյանն ու Գալուստ Սահակյանը երեկ անցել էին լեզվամարտի: Դրա արդյունքում ոչ ոք չի տուժել՝ բացի ժողովրդից, որովհետև երկու կուսակցության ներկայացուցիչները փոխանակ զբաղվեն էս ժողովրդի խնդիրներով, փորձում էին իրար ապացուցել, թե ում միտքն է ավելի ճկուն: ԱՄՆ փողոցներում մինչև հիմա ռեպ բաթլներ են անցկացվում, որտեղ մարդիկ ֆրիսթայլ ոճում ուզում են իրար հաղթել։ Ձեր ուժերն այնտեղ փորձեք, ոչ թե ԱԺ-ում:


ԲՀԿ-ն համագումար է անցկացնելու, որտեղ, երևի, շատ հարցերի պատասխաններ կհնչեցվեն, բայց մինչ համագումարը շատ պատգամավորներ ու շարքային կուսակցականներ արդեն հասցրել են լքել ԲՀԿ-ի շարքերը: Համագումարին հնարավորինս հստակ պետք է ներկայացվի հետագա անելիքները, որովհետև, եթե որոշ հարցեր անպատասխան մնան կամ մարդիկ համագումարից հետո էլ չհասկացան, թե ինչ է անելու ԲՀԿ-ն, կշարունակեն լքել կուսակցությունը:


Երեկ կարտոֆիլի թեման շատ շահարկվեց ու քննարկվեց: Հին ժամանակներում, երբ չկային ֆեմենները, որոնց իրականում ես չեմ ընդունում, հայ աղջիկներին հող էին ասում: Օրինակ՝ խնամախոսության ժամանակ այսպիսի արտահայտություն կար. «Եկել եմ քո օջախից մի բուռ հող տանելու»: Իմ կարծիքով այս արտահայտության մեջ բարություն կա: Գյուղնախարարը բա կարտոֆիլի հետ պետք է համեմատի: Էդքան պայքարող եք՝ գնացեք, պայքարեք, որ թոփալ մարդկանց չվիրավորեն: Թե չէ լուրջ պայքարիստներ եք ու յանմ նեղվել եք ու վիրավորվել: Գյուղնախարարն էլ կարար մի քիչ ավելի սթափ մտածեր, նենց էլ չի որ ինքը 100 տոկոսանոց ճիշտա խոսացել:

 

 


Էդգար Խաչատրյան