Բռնությունը գալիս է ինքնիրեն, առանց քո կողմից որևէ ջանքի գործադրման: Ահա թե բանն ինչ է: Հիշու՞մ ես, թե դու ինչպես երեխա ժամանակ առաջին անգամ տրորեցիր մրջյունին: Ոտքդ մի կողմ տարար ու շարժումը վերածեցիր մահվան մահճի, ներկան' անցյալի: Մի՞թե դա քեզ համար ցավալի-քաղցր մկրտություն չէր: Պարզվեց' ինչպիսի իշխանություն է թաքնված ոտքիդ մեջ և ինչպիսի գայթակղություն է ծակծկում մատներդ: Ու պահանջվում է բավականին գթասրտություն, որպեսզի հանգստացնես նրանց: Չէ՞ որ դու ցանկանում ես լինել փոքր-ինչ ավելին, քանի պարզապես Աստծո հնարամիտ չարախնդության հերթական կատարողը:

 

 

ՍԹԻՎԵՆ ՔԵԼՄԱՆ