Աստված սիրում է ձեզ: Ես նույնպես սիրում եմ ձեզ: 
Աստված խոսում է իմ միջոցով: Եվ դուք կարող եք ապավինել մեզ երկուսիս՝ որպես հզոր ուղերձ, նախատեսված այն մարդկանց համար, որոնց հուզում է իրենց ապագան:

Մենք պատրաստ ենք աշխատանք տանել երկու կողմերի հետ էլ, որպեսզի ահաբեկչությունն իջեցնենք մինչև այն մակարդակի, որը երկու կողմերի համար էլ ընդունելի է:

Ես կարծում եմ` մենք բոլորս համամիտ ենք, որ անցյալը ավարտվել է:

Մենք կարծում էինք, թե հավիտենաբար պաշտպանված ենք առևտրային քաղաքականությունից կամ ահաբեկչական գրոհներից, որովհետև օվկիանոսները պաշտպանում են մեզ:




Վերջին հաշվով նա՝ Սադամ Հուսեյնը, այն տղան է, որը մի անգամ ցանկացել է սպանել իմ հորը:

Աֆրիկան դա մի ազգ է, որը տառապում է անիմաստ հիվանդությունից:

Ես գտնում եմ, որ հնարավորինս շուտ պետք է թույլ տալ երիտասարդ կովերին հատել մեր սահմանը (ամերիկա-կանադական):

Մենք ֆինանսավորումը կավելացնենք երեք անգամ՝ 50 միլիոն դոլարից՝ մինչև 195:

Փոփոխվող աշխարհում մենք ցանկանում ենք, որ ավելի շատ մարդիկ վերահսկեն ձեր սեփական կյանքը:

Այն ամենը, ինչ գիտեմ Սլովակիայի մասին, դա այն է, ինչ իմացել եմ ձեր արտգործնախարարից:

Ես սովորել եմ իմ դասը այն բոլոր սխալներից, որոնք հնարավոր է, որ գործել եմ:

Ես ուզում եմ պահպանել նախագահի գործադիր ուժը ոչ միայն ինձ համար, այլև` իմ բոլոր ապագա նախորդների համար:

Ահաբեկչության դեմ պատերազմը իր մեջ ներառում է պատերազմ Սադամ Հուսեյնի հետ՝ Սադամ Հուսեյնի բնավորության պատճառով, Սադամ Հուսեյնի կենսագրության պատճառով և ահաբեկչության ենթարկվելու նրա պատրաստակամության պատճառով:

Նա նույնպիսի աղջիկ է, ինչ եւ ես՝ արեւմտյան Տեխասից…

Ամբողջ հարցը բյուջեի մեջ է: Այն բաղկացած է մեծ քանակությամբ թվերից:

Եւ վերջապես, երբ Բուշին զեկուցում են, որ Վենեսուելան ԱՄՆ նկատմամբ ցուցաբերում է անսքող ատելություն, ասում է.
_ Վաղը, երեկոյան, դրան բերեք իմ մոտ:





Հայե՛ր, գիտե՞ք, որ