Այսօր ավելի քան երբևէ Սփյուռքը կանգնած է ընտրության առջև. ուժ գտնել իր մեջ և սթափ հայացքով նայել ազգային ազատագրական պայքարին և ֆիզիկապես միանալ Հայաստանի պայքարող ժողովրդին և ազատագրել երկիրը սեփականատիրոջ իրավունքով կամ պատրաստ լինել մոտ ժամանակներում վերջնականապես կորցնել երկրագնդի վրա մի հողակտոր հայրենիքը, որով նրանք սովորաբար հպարտանում են, որի գոյությունը նրանց ինքնության պահպանման գրավականն է, և որով զմայլվում են իրենց այցելությունների ընթացքում։ ՔԱՆԻ ՈՐ, ԵԹԵ ՉԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ, ԱՊԱ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ ԿՀԻՇԻ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՄԻԱՅՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄԵԾ ՄԱՄԵՐԻ ԵՓԱԾ ՃԱՇԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։




Սյուզանե Սիմոնյան