Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները համառորեն փորձում էին համաշխարհային տնտեսական զարգացումների հունին հակառակ ընթանալ՝ ասենք, միայնակ զսպել դոլարի արժևորումն ամբողջ աշխարհում, ընդդիմանալ նավթի միջազգային գների անկմանը, անիմն կերպով վատնել պետական պահուստային ֆոնդի միջոցները, կամ, ինչպես ասում են, «նոր հեծանիվ հորինել»...


Բայց ադրբեջանական «ըմբոստությունն» ու «հնարամտությունը» երկար չտևեց, այդ երկիրը հայտնվեց նույն տնտեսական զարգացումների հազոր ալիքի տակ: Եվ եթե ժամանակին Բաքվի իշխանություններին փրկօղակ նետող չգտնվի,կմեկնարկի ադրբեջանական նավի ջրասույզ լինելու գործընթացը՝ սոցիալական բունտից,տարաբնույթ քրեական տարրերի ակտիվացումից, էթնիկ ժողովուրդների ազգային ազատագրական շարժումներից, մինչև իսլամական ծայրահեղ արմատական տարրերի նպատակաուղղված գործողություններ...


Ասա այ խելոքներ, ճշգրիտ գիտությունները հումանիտարից տարբերելն ինչ է, որ չեք կարողանում անել... Տնտեսագիտույունն էլ հո պատմություն չի՞, որ ջնջեք, նորից գրեք...Միայն մի բանից եմ դժգոհ Աստծուց՝ հարևանների հարցում շատ ժլատ է գտնվել հայերիս հանդեպ...

 

 

Արմեն Պետրոսյան