Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի' վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի' ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն' օրական միայն մեկ անգամ ուտելով:

 

 

Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա Ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի Ս. Զատիկը:

 

 

 

Գոռ Բալասանյան