Նյարդերիս վրա ազդում է, երբ Արցախի հերոսներին իմ ու քո են անում: Բաժանում են յուրայինի և օտարի: Երբ հասկանանք, որ բոլորն էլ մերն են և կապ չունի, թե որտեղացի են, որ կուսակցությունից են, կամ`կազմակերպությունից ու ու ջոկատից, այդ ժամանակ էլ կրկին կարողանանք նոր հաղթանակներ կերտել: Լավ է, որ այդ արատավոր երևույթը պատերազմի տարիներին լայն տարածում չի ունեցել, իսկ հիմա ունենք կանոնավոր բանակ :


Հ.Գ. Նրանց իմ ու քո բաժանելուց առաջ հիշեք, որ նրանց կատարածները մի շղթայի օղակներ են և, եթե մի օղակը չլիներ ամբողջ շղթան կքանդվեր և մյուսների գործերը ջուրը կընկնեյին:



Տիգրան Մկրտչյան