Կհամբուրվեիք ձեր սիրելիի հետ, թե ոչ, եթե իմանայիք, որ նա մրսած է կամ գրիպով հիվանդ: Այս հարցին վստահ ենք մեծամասնությունը բացասական պատասխան կտա: Նույն պատկերը նաև Մեծ Բրիտանիայում է: Հարցումները ցույց են տվել, որ կանանց 77, իսկ տղամարդկանց 44 տոկոսը չէին համբուրի իրենց զուգընկերոջը՝ հաշվի առնելով մրսածության կամ գրիպի հանգամանքը:

 

 


Սակայն Քադդիֆի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպով հիվանդի կամ մրսածություն ունեցողի հետ համբուրվելու արդյունքում վարակվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Քանի որը, ըստ հետազոտության հեղինակների, տվյալ վիրուսները չեն փոխանցվում թքի միջոցով, այլ խորխի, ինչը համբուրվելու ընթացքում փոխանցվելու հավանականությունը հասցնում է առավելագույնը 10 տոկոսի: 

 

 


Ավելին, հետազոտության հեղինակները նշում են, որ համբուրվելուն որպես այլընտրանքային տարբերակ հաճախ զույգերը ընտրում են գրկախառնությունը, ինչը ավելի հավանական է դարձնում վարակվելը: Նրանք նշում են, որ հիմնականում վիրուսը փոխանցվում է փռշտոցի կամ հազի միջոցով արտանետված բացիլներով, որոնք հիմնականում հենց «նստում են» մարմնի տարբեր հատվածների վրա: