Մարդիկ ասում են մենք բարեգործ ենք, էս ենք անում, էն ենք անում, բայց Գյումրիում դեռ տնակային ավաններ կան, որոնք վերացնելու համար, եթե Հայաստանի որոշ մեծահարուստներ իրենց ունեցվածքի 3 տոկոսն էլ նվիրաբերեն այդ ընտանիքների համար տուն կառուցելու գաղափարին, տնակները կվերանան, բայց չէ՝ ասելը մենք բարեգործ ենք ու մի երկու կիլոգրամ մթերք տալը ավելի հեշտ է քան ունեցվածքի 3 տոկոսից հրաժարվելը: Կապ չունի, որ կուսակցության ներկայացուցիչ ես, կապ ունի այն, որ դու էլ ես Հայաստանում մեծահարուստ դարձել, կապ չունի դու ընդդինմություն ես, թե իշխանություն՝ մեկա դու էլ ես ասում ուզում եմ Հայրենիքիս լավը տեսնեմ, դե կուսակցություններ բացելու ու ֆլայերների վրա միլիոնավոր դոլարներ ու անիմաստ գումարներ ծախսելու տեղը տներ կառուցեք, մենք էլ տենանք ասենք հալալ ա, ապրեք բարի գործի համար:

 

 


Էդգար Խաչատրյան