Ներկան ընդամենը խաչուղի է, որտեղ կանգ առնելով դու չես դադարում աշխատել: Մի մտածիր, թե անպայման պիտի ընտրություն լինի պարտքի և վեհանձն մարդասիրության միջև: Թե դա, թե մյուսը պիտի միասին ընթանան, օգնեն մեկը մյուսին: Մի մտածիր, թե ճնշված զայրույթն ու կրած վիշտը տաղանդի թշնամիներն են: Պատահել է, որ դու արցունքների մեջ ես գտնել կերպարը, ում փնտրում էիր, և վստահ եղիր, որ երբ դու տառապում ես արիաբար, քո տաղանդն աճում է ուժերիդ հետ, թեև դու դա չես նկատում: Մտքի առողջությունը ոչ թե հանգստության, այլ միայն հաղթանակի մեջ է:

 

ԺՈՐԺ ՍԱՆԴ