ՀՀ Նախագահի երեկվա ելույթում, ըստ իս, նկատվեցին մեր քաղաքական դաշտում առկա լուրջ խնդիրները, որոնց հաղթահարման համար Նախագահի կողմից մատնանշվեցին որոշ ուղենիշեր՝ սեփական սխալների գիտակցում, Հայաստանում արմատացած օլիգարխիկ համակարգի դեմ առարկայական պայքար, ՀՀ քաղաքական դաշտի մաքրազերծում և այլն: Վերջինը կարող է ազդակ լինել քաղաքական որոշ վերադասավորումների և դիրքորոշումների հստակեցման առումով:


Ինչևէ՝ ուշացած, բայց ամեն դեպքում պահանջված այդ ելույթում հստակ երևաց, որ Ծառուկյանի տեղը քաղաքականությունը չէ, նրա տեղը ՀՀ քաղաքական դաշտում ազդեցիկ ուժ հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավարել լինելը չէ: Նրա տեղն իր բիզնեսն է, այն էլ՝ օրինական բիզնեսը: Իսկ ԲՀԿ-ն իր շարքերում ունի արժանի համակիրներ, որոնց հետ կարելի է ճանապարհ գնալ, անկախ ամենից, թե քաղաքական գունապնակի որ տեղում կլինի...

 

 

Սարգիս Գրիգորյան