Մի տեսակ չեմ հասկանում էն մարդկանց, որ ասում են, թե պետք չէ ապրիլի 24 քաղաքականացնել: Իսկ ինչի չքաղաքականացնել, եթե ապրիլի 24-ը եւ ցեղասպանությունը հենց քաղաքականության հետեւանք է: Այն ժամանակվա հայկական քաղաքական էլիտայի եւ մտավորականության սխալ ներքին ու արտաքին քաղաքականության հետեւանք է: Շատ սխալ է եղել, որ մինչեւ այսօր փորձ է արվում չքաղաքականացնել այս հարցը: Վաղուց էր պետք քաղաքական գնահատական տալ եւ քաղաքական պատասխանատվության ենթարկել այն գործիչներին, որոնք այդ տարիներին թուրքական իշխանական էլիտայում իրենց տաքուկ անկյուն են ունեցել, այն հոգեւորականներին՝ որոնք կճուճներով ոսիկները չգիտեին ուր թաքցնեին, հասարակական կշիռ ունեցող շատ եւ շատ գործիչների: Հենց դրանց պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկել, որպեսզի պարզվի՝ արդյո՞ք հնարավոր չի եղել կանխել թուրքական ծրագիրը, կամ գոնե նախապատրաստվել ու պայքարել թուրքերի դեմ: Այլապաես մի տեսակ հեշտ է 100 տարի անընդմեջ սգալ ու մեղադրել թուրքերին բարաբոսության, աշխարհի տերություններին՝ հայերի դեմ դավարդության, իսկ ցեղասպանված խեղճ ու կրակ շարքային ժողովրդին էլ՝ վախկոտության համար: Ու որ էսօր աշխարհի առաջատար երկրների ներկայացուցիչներ գերադասել են ապրիլի 24-ին գնալ Թուրքիա եւ ոչ թե գալ Հայաստան, դա եւս հայկական վատ պետական քաղաքականության հետեւանք է ու կարիք չկա այսօր եւս նվնվալ, թե իբր անգլիական նավերը էլի չբարձրացան մեր լեռները:

 

 

 Մկրտիչ Իսրայելյան