Դեպի Հարավ-Արևելյան Եվրոպա գազ արտահանելու ակնհայտ մրցակցություն է նկատվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Իհարկե, սա երկկողմանի հարաբերություններով պայմանավորված գործընթաց չէ, և շատ ավելի խորը, շատ ավելի հեռուն գնացող ծրագրերի շուրջ մրցակցություն է:


Չի կարելի բացառել, որ դեպի Եվրոպա Ադրբեջանի գազ արտահանելու հավակնությունների արդյունքում ԼՂՀ-ն «ստիպված լինի» սահմանադրություն փոխել՝ ևս մեկ-երկու ազատագրվելիք շրջան իր կազմում ներառելու համար:


Հաշվի առնելով ալիևյան թերհաշվարկված համառությունն ու իրադրության վրա վերահսկողության ռուսական գործիքակազմի սահամանափակ բնույթը՝ կարելի է պնդել, որ ամեն ինչ էլ հնարավոր է...

 

 

 Միհրան Հակոբյան