Վիրտուալ իրականության հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ կորցնում են իրականության զգացումն անգամ իրար հետ որևէ թեմայի շուրջ բանավիճելիս: Կապ չունի քաղաքական, մշակութային, թե հասարակությանը հուզող այլ թեմայի շուրջ զրույցները պարտադիր վերածվում են վիրտուալ պատերազմի թատերաբեմի: Ասենք, ինձ նենց հետաքրքիր է, ի՞նչ են մտածում մարդիկ, երբ դիմացինին որակում են "անուղեղ", "տհաս", "հիվանդ", ընդ որում այդ դիմացինը շատ դեպքերում անծանոթ է լինում: Ենթադրում եմ, որ եթե սույն խոսակցությունն ընթանա, ասենք, քուչի բիսետկում, այդ նույն որակումներ տվողը ավելի զուսպ կարտահայտվի, քանի որ մեծ հավանականությամբ կստանա մռթին իր խոսելաձևի համար: Դա մինիմում: Նույնն էլ կարելի է ասել հայերի ու ադրբեջանցիների կամ թուրքերի գզվռտոցի վերաբերյալ: Իրար ինչ ասես ասում են առխային, քանի որ գիտեն, որ դիմացինը շաաաատ հեռու է գտնվում: Էտ հասկացանք, բա որ մարդիկ նույն քաղաքում են ապրում, չեն մտածում, որ հայհոյախոսության համար իրանց կարող են գտնել ու գլուխը ջարդել: Փաստորեն չեն մտածում, կամ ենթագիտակցական վախը էտ պահին նրանց մոտ բացակայում է: Ահա և վիրտուալ կյանքի մեծ մինուսներից մեկը:

 

 

Սարգիս Ասատրյան