Այս գործընթացի հետ կապված թարմ լուրեր աչքիս չընկավ ու չգիտեմ հիմա մարդկանց տալիս են «անձնագրեր», թե չէ (հույս ունեմ՝ ոչ):
2014-ի հուլիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «խալիֆայության» «անձնագրեր» է սարքել:
Անձնագրի ներքևի հատվածքում գրված է «Եթե անձնագրի տիրոջը վնաս հասցվի մենք բանակներ կհանենք նրան ծառայեցնելու համար»:
Նաև ասել էին, որ անձնագիրը տրվելու է 11,000 բնակչի, որոնք ապրում են Սիրիայի և Իրաքի սահմանի՝ ԻՊ-ի վերահսկողության տարածքներում:

 

 


Անձնագրերը Մոսուլում են սարքել:
Մի շարք հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ «Ի՞նչ են անելու էդ խեղճ մարդիկ էս անիմաստ թղթի կտորը»:
Եվ հետո, եթե սրանք են տալիս, ենթադրում եմ, որ Իրաքի ու Սիրիայի օրինական անձնագրերը վերցնում են և մարդկանց փաստորեն թողնում են առանց անձը հաստատող փաստաթղթի:

 

 

 

Նաիրա Սահակյան