Եվ՝ ոչինչ, քանի որ հայտարարություն չեղավ, կարելի է հասկանալ՝ պայմանավորվածություն չկա, ավելի պարզ՝ գնացին զանգեն Օբամային: Հետո՝ նորից, կիրակի կխոսեն ու պարզ կլինի, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում պատերազմը շարունակվում է: Դժվար է հավատալ, որ պատերազմը շուտ կավարտվի, քանի որ Եվրոպան ուկրաինական հակամարտության կողմ չէ, կողմերը, իրականում՝ ԱՄՆ ու ՌԴ են, իսկ նրանք դեռ իրար հետ չեն խոսում ու պատերազմը կանգնեցնելու հարցում միջնորդների կարիք չունեն: Հա, ի դեպ, օրերս Դոնեցկի խորհրդարանը իրեն հայտարարել է Դոնեցկ-կրիվարոժան հանարապետության իրավահաջորդ, որի մեջ մտնում ևս մի քանի մարզեր... Էլի ասեմ, հակամարտության կողմերը իրար հետ հարաբերություն են պարզում՝ Ուկրաինայի տարածքում, ուկրաինացների կյանքի գնով ու նրանց հաշվին...

 

Կից նյութը՝ այստեղ

 

 

Սասուն Մանուկյան