Ադրբեջանական «Ազեր Նյուզ» օրաթերթը վկայակոչելով Իրանի Էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիային, հայտնում է, որ Իրանական կողմը Ադրբեջանին առաջարկել է այսուհետ երկկողմ առեւտրատնտեսական գործարքներում օգտագործել սեփական ազգային արժույթները:


Ըստ Թայեբնիայի, Իրանը մի քանի երկրների հետ նման համաձայնագիր է կնքել ու ցանկանում է եվս մի քանի այլ երկրների հետ էլ կնքել նմանօրինակ համաձայնագրեր: