Գյուղատնտեսական ոլորտի նախորդ տարվա ցուցանիշներով արտադրանքը կազմել է 993 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2013 թվականի ցուցանիշը 7,2 տոկոսով:


Տնտեսական աճի նախորդ տարվա ցուցանիշները կարևորվում են նաև նրանով, որ դրանք արձանագրվել են թե՚ բուսաբուծության, թե՚ անասնաբուծության ոլորտներում՝ համապատասխանաբար կազմելով 6,9 և 7,8 տոկոս: Առաջինի մասնաբաժինը գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 61 տոկոս է, երկրորդինը' 39 տոկոս:


Ինչ վերաբերվում է ավելացած մշակահողերին, ապա նախորդ տարվա ընթացքում կատարված աշնանացանի տարածքը կազմել է 111 հազար հա, որը 4 տոկոսով ավելի է քան 2013-ի ցուցանիշը : Անցյալ տարի բոլոր մշակաբույսերի ուղղությամբ էական աճ է արձանագրվել: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ծավալներն ավելացել են 7,6 տոկոսով, կարտոֆիլինը' 11 տոկոսով, բանջարեղենինը' 9 տոկոսով, բոստանային մշակաբույսերի' 18,1 տոկոսով, խաղողինը' 8,5 տոկոսով:


Վերջին տարիներին ավելանում է ՀՀ-ում արտադրված ցորենի բերքը: Նախորդ տարի այն կազմեց ամբողջ պահանջարկի 50 տոկոսը: Համեմատության համար նշեմ, որ ցորենի ինքնաբավության մակարդակը 2013թ.-ին 46,8 տոկոս էր, 2012-ին' 32,9 տոկոս:


Առաջընթաց է գրանցվել նաև տարբեր մարզերում ջերմոցային տնտեսությունների ճյուղը:

 

 


Տիգրան Խաչիկյան