Բունդեսլիգա .19 -րդ տուր:Դորդմունդի բորուսիան կրեց հերթական պարտությունը ,այս անգամ իր կարողություններով բավականին համեստ մի ակումբից՝Աուսբուգից 0:1 հաշվով:ԵՎ կարծես թե Դորդմունդի գլխավոր մարզիչ՝ Յուրգեն Կլոպի գլխավերևում սև ամպեր են կուտակվել:Կլոպի սաները 19 խաղերի արդյունքում վաստակել է ընդամենը 16 միավոր,գրանցելով գնդակների բացասական արդյունք -9,խփած 18 և բաց թողնված 27 գնդակներով:


Կարծում եմ Կլոպը ինքը այս անհաջողությունների ողջ պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա և միակ ճիշտ քայլն համարում եմ հրաժարականը,քանի որ եթե դա չարեց Կլոպը ապա շատ շուտով Դորդմունդյան ակումբի ղեկավարությունը առանց վարանելու թիմից կհեռացնեն Կլոպին,իսկ Կլոպի նման բարձրակարգ մարզչին ամենևին ել պատիվ չի բերում դասվել հեռացված մարզիչների թվին:

 

 

Գարիկ Ղուկասյան