Դիցուք, կա ինչ-որ թրենդ, որի շուրջ կա հավաքված մի խումբ մարդ և այդ թրենդը պետք է լինի միակը մեդիադաշում:


Պարզ է, որ կլինեն մարդիկ, ով այդ թրենդին կարող են դեմ արտահայտվել: Դրա համար ամենառաջնային նպատակը այդ մարդկանց հայտնաբերելն է , լոկալիզացնելն է և նեյտրալիզացնելը:


Դրա համար խմբի մասնկիցները, երբ հայտնբերում են այդպիսի մարդկանց միանգամից զանգվածային հարձակում են գործում այդ մարդու բլոգի կամ ֆեյսբուքյան հաշվի վրա' հայոհոյում են, աշխարհի անեծքներն են թափում, վերագրում են այդ մարդուն այնպիսի մեղեքերի ու մեղադրանքների շարան (ծախված, դավաճան, ստոր, քստմնելի, լածիրակ, բաշիբոզուկ և այլն), որ եթե կարծիք արտահայտողը մի փոքր փխրուն հոգևվիճակ ունի, ընդմիշտ հրաժարվում է կարծիք արտահայտել' ապագայում այդ ոհմակի հետ չառնչվելու համար:


Զանգվածային հարձակման մյուս նպատակը այն է, որ եթե կարծիք արտահայտող մարդը ունի համակիրներ, ցույց տալ այդ համակիրներին, ինչ կլինի, եթե իրենք համարձակվեն իրենց աջակցությունն արտահայտել կամ կիսել այդ կարծիքը:


Դե կողքից մարդ նայում է, մտածում է , բա ինձ պետք ա հիմա էլ ես գլուխ դնեմ, իմ վրա հարձակվեն:
Արդյունքում, օրինակ , եթե կա հարյուր մարդ, որից իննսունը չեն կիսում ագրեսիվ խմբի կարծիքը , բայց լուռ է մնում, ապա այդ տաս հոգանոց խմբի կարծիքը արդեն ներկայացվում է որպես գերիշխող:


Իտոգում, իրականությունը միանգամից խեղվում է և ագրեսիվ խումբը, հաղթանակած դուրս գալով անցնում է մոյւս առաջադրանքի կատարման:

 

 

Տիգրան Քոչարյան