Հիմնադիր խորհրդարանի չկայացած արցախյան ավտոերթի հետևանքները ծանր էին բոլորիս համար: Մինչև հիմա հնչում են տարբեր կարծքիներ տեղի ունեցածի վերաբերյալ: Ընդհանրացնելով հանրային հայտարարություններն ու մենաբանությունները' կարելի է եզրակացնել, որ մեծամասնությունը միջադեպը որակում է անընդունելի' միաժամանակ չընդունելով նաև Հիմնադիր խորհրդարանի գործելաոճը:


Օրեր առաջ հետաքրքիր մանրամասներ բացահայտվեցին միջադեպի վերաբերյալ: Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց, որ նախքան Բերձորի միջադեպը հանդիպել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ու Ժիրայր Սեֆիլյանը:


Միայն պարզ չէ, թե ինչու Ժիրայր Սեֆիլյանն այսօր ՀԺ-ին տված հարցազրույցում հերքում է պաշտպանության նախարարին հանդիպելու փաստը, ի՞նչ խնդիր կա...

 

 

 

 

Արման Ղարիբյան