Տեղեկացա, որ առողջապահության նախարարությունը «Դիաբոտոն» դեղը, որը նախատեսված է շաքարային դիաբետով հիվանդ մաեդկանց համար պատրաստվում է ներմուծել ֆրանսիայից։ Այդ դեղերն անվճար տրամադրվում են հիվանդներին ու 2014 թվականին եա բազմիցս բարձրաձայնել էի այն խնդրի մասին, որ տրամադրվող «Դիաբետոնները» անվորակն են ու չեն օգնում։ Աողջապահության նախարարության այս քայլը ողջունելի է, բայց ես կսպասեմ ու նոր դեղորայքի մուտքից ու դրանց որակին տեղեկանալուց հետո լավ քայլի ու ոլորտը կարգավորելու համար շնորհակալություն կհայտնեմ։

 


Հ.Գ.Շաքարային Դիաբետով հիվանդ մարդկանց համար շարունակում է խնդիր մնալ հացը, սև(դիետիկ) հաց որպես այդպիսին գոյություն չունի, հույս ունենք այս հարցին էլ Նախարարությունը ողջամիտ ժամկետներում լուծում կտա։
Հ.Գ. 2. Շաքարային դիաբետի մի տեսակել կա, որի դեպքում մարդկանց «Ինսուլին» է պետք սրսկվելու համար։ Ընկերներիս հետ զրույցից հետո իմացա, որ այս մասով էլ խնդիր կա ու դրանք էլ լավ ներազդեցություն չունեն։ Հույս ունենանք այս հարցն էլ կլուծվի:

 

 

 

 


Էդգար Խաչատրյան