Տարածված այն կարծիքը, թե ՌԴ տնտեսական ոչ բարվոք վիճակը կստիպի հայերին հետ վերադառնալ, ըստ էության որչ միայն հիմնազուրկ է ու անիրատեսական, այլ նույնիսկ մի քիչ նայիվ: Ռուսաստանն երեսունհինգ միլիարդ դոլար հատկացում է կատարել տնտեսական ճգնաժամից դուրս գալու միջոցառումների համար. ՌԴ տնտեսությունը իր ոչ բարվոք վիճակով հանդերձ ըստ մասնագետների գնտահատականի առնվազն երեք անգամ ավելի լավ վիճակում է գտնվում, քան Հայաստանի տնտեսությունը, վերաձևավորվող ՌԴտնտեսությունը փորձում է գնալ ինքնաբավության, ինչը խոսում է տնտեսական բազմակողմանի լուրջ պոտենցիալի մասին: Հետևաբար, ինչքանով է լուրջ այն մոտեցումը, թե հայերը հետ կգան: Լավ, եթե նույնիսկ հետ գան, ինչ պիտի անեն. համալրեն առանց այն էլ վիթխարի գործազուրկների բանակը և հետո դառնան հեղափոխություն անող զանգված:

 

 

Գևորգ Գրիգորյան