Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923-ն իրագործված հայերի բնաջնջումն է: Կոտորածները ծրագրել ու կազմակերպել էին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրել քեմալական կառավարությունը:


Միջազգային առաջին արձագանքը 1915-ի մայիսի 24-ին էր, երբ Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարություն ընդունեցին' հայ ժողովրդի հանդեպ բռնությունները բնորոշելով որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը հանցագործության համար պատասխանատու համարեցին թուրքական կառավարությանը:

 

 

 

 

Ալբերտ Գասպարյան